Մատչելիության հղումներ

Այս տարի խոզի գրիպից մահացության 3-րդ դեպքն է գրանցվել


H1N1 գրիպի դեմ պատվաստանյութ, արխիվ
H1N1 գրիպի դեմ պատվաստանյութ, արխիվ

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը «Ազատության»-ը հայտնեց, որ երեկ ուշ երեկոյան Միքայելյան հիվանդանոցում խոզի գրիպից (H1N1) մի տղամարդ է մահացել: Նախարարի խոսնակի փոխանցմամբ, վերջին 10 օրերի ընթացքում սա խոզի գրիպից մահացության երրորդ դեպքն է:

Հայթայանի խոսքով, մահացած տղամարդը Ջավախքից է, որոշ ժամանակ Ռուսաստանում է բնակվել, այնտեղ է հիվանդացել: Հայաստան գալով՝ դիմել է Գյումրու բժշկական կենտրոն, հետո հարազատները տեղափոխել են Երևան, Միքայելյան հիվանդանոց:

Նախարարի խոսնակը հիվանդների ընդհանուր թվի մասին նոր տվյալներ չհայտնեց: Նշենք, երեկվա դրությամբ սուր շնչառական վարակներով հոսպիտալացման 662 դեպք է գրանցվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG