Մատչելիության հղումներ

Հայաստանում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են


Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը, արխիվ
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը, արխիվ

Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 17.00-ի դրությամբ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ է Վարդենյաց լեռնանցքը:

«Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները»:

«Երևան-Սևան ավտոճանապարհի Չայնիի ոլորաններում, Եղեգնաձոր-Ելփին, Վայք-«Զանգեր», «Զանգեր»-Սիսիան, Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին և Ջաջուռի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար», - ասված է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Հիդրոմետ ծառայության տվյալներով էլ՝ առաջիկա 4 օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով: Հունվարի 15-ին սպասվում է ձյուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG