Մատչելիության հղումներ

Եգիպտոսի խորհրդարանը 3 տարվա մեջ առաջին նիստն է անցկացնում


Եգիպտոսի խորհրդարանի անդամները, արխիվ

Եգիպտոսի խորհրդարանի անդամները, արխիվ

Երեք տարվա ընդմիջումից հետո այսօր առաջին նիստն է անցկացնում Եգիպտոսի օրենսդիր մարմինը: Նախկին խորհրդարանը, որտեղ մեծամասնություն էին կազմում իսլամիստները, դատարանի որոշմամբ ցրվել էր երեք տարի առաջ: Նոր ընտրված խորհրդարանի 596 պատգամավորների մեծ մասը երկրի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի կողմնակիցներն են:

Հիշեցնենք, ալ-Սիսիի գլխավորությամբ 2013-ին զինվորականները պաշտոնանկ արեցին իսլամիստ նախագահ Մուհամադ Մուրսին, ով «Մահմեդական եղբայրություն» շարժման թեկնածուն էր:

Եգիպտոսի նոր խորհրդարանը օրենսդիր մարմնի նախագահ է ընտրում, իսկ առաջիկայում պետք է վավերացնի մոտավորապես 300 ժամանակավոր հրամանագրեր, որ արձակել էին Աբդել ալ-Սիսին ու մինչ վերջինիս ընտրությունը երկրի ժամանակավոր ղեկավար Ադլի Մանսուրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG