Մատչելիության հղումներ

Բախումներ Կոսովոյում՝ ընդդիմության և ոստիկանության միջև


Բողոքի ցույցը Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում, 9-ը հունվարի, 2016թ․

Բողոքի ցույցը Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում, 9-ը հունվարի, 2016թ․

Երեկ Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում հակակառավարական բողոքի ցույցի ժամանակ բախումներ են տեղի ունեցել ընդդիմության աջակիցների և ոստիկանության միջև: Ընդդիմության որոշ աջակիցներ «Մոլոտովի կոկտեյլներ» և քարեր են նետել կառավարության նստավայրի ուղղությամբ, որը հրդեհվել է: Հրշեջներին հաջողվել է մարել կրակը:

Ի պատասխան, ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների նկատմամբ: Պաշտոնական տվյալներով 14 մարդ վիրավորվել է, ներառյալ 10 ոստիկան և երկու լրագրող: 24 ցուցարար ձերբակալվել է:

Բողոքի ցույցի մի քանի հազար մասնակիցները պահանջում էին վարչապետ Իսա Մուստաֆայի հրաժարականը և արտահերթ ընտրությունների անցկացում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG