Մատչելիության հղումներ

ԱԳՆ-ն կրկին հորդորում է ժամանակավորապես զերծ մնալ Եգիպտոս այցելություններից


Զբոսաշրջիկները լքում են հարձակման ենթարկված «Բելա Վիստա» հյուրանոցը, Հուրգադա, 9-ը հունվարի, 2016թ.

Զբոսաշրջիկները լքում են հարձակման ենթարկված «Բելա Վիստա» հյուրանոցը, Հուրգադա, 9-ը հունվարի, 2016թ.

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ուժի մեջ է 2015 թվականի նոյեմբերի զգուշացումը՝ առանց հատուկ անհրաժեշտության ժամանակավորապես զերծ մնալ Եգիպտոս այցելություններից։

Եգիպտոսում երեկ կրկին զինված հարձակումներ են տեղի ունեցել։ Հուրգադա հանգստավայրում երկու զինյալներ հարձակվել են հյուրանոցներից մեկի վրա: Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ հարձակման հետևանքով տուժել է երեք զբոսաշրջիկ, երկուսը՝ Ավստրիայի, մեկը՝ Շվեդիայի քաղաքացիներ են: Իսկ Կահիրեի հարավ-արևմտյան Գիզա արվարձանում անհայտ անձը կրակոցներով սպանել է ծառայության մեկնող մեկ ոստիկանի և մեկ զինծառայողի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG