Մատչելիության հղումներ

logo-print

Քյոլնի հարձակումներից հետո Մերկելը պաշտպանել է միգրացիոն օրենքների խստացումը


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել

Քյոլնում Ամանորի գիշերը փախստականների կողմից կանանց վրա հարձակման դեպքերից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կուսակցությունը մշակել է միգրացիոն առավել խիստ օրենսդրություն։

Մերկելն այսօր հայտարարել է, որ նախաձեռնությունը բխում է Գերմանիայի քաղաքացիների, ինչպես նաև երկրում գտնվող փախստականների մեծամասնության շահերից։

«Եթե փախստականը արհամարհում է օրենքը, ապա պետք է լինեն հետևանքներ, ինչը նշանակում է, որ նրանք կարող են կորցնել իրենց կեցության իրավունքը, անկախ նրանից՝ պայմանական են ազատազրկվում, թե բանտային պատժաչափ են ստանում»,- ասել է Գերմանիայի կանցլերը։

Քյոլնում այսօր նախատեսված է հանրահավաք ընդդեմ միգրանտների։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG