Մատչելիության հղումներ

Գերմանիայում վերահրատարակվել է Հիտլերի Mein Kampf-ը


Ադոլֆ Հիտլերի հայտնի Mein Kampf-ի («Իմ պայքարը») նոր հրատարակությունը Երկրորդ աշխարհամարտից ի վեր առաջին անգամ հայտնվել է գրախանութներում։

Մյունխենում տեղակայված Ժամանակակից պատմության ինստիտուտը վերահրատարակել է Հիտլերի մանիֆեստը ծանոթագրություններով՝ հույս հայտնելով, որ այսպիսով գրքի բովանդակությունը կհստակեցվի և կմերկացվի նացիստական առաջնորդի գաղափարախոսությունը։

«Այս հրատարակությունը բացահայտում է Հիտլերի կողմից տարածված կեղծ տեղեկությունները, նրա բացահայտ ստերը և նրա բազմաթիվ կիսաճշմարտությունները, որոնք զուտ քարոզչական ազդեցություն ունեին»,- ասել է մյունխենյան ինստիտուտի տնօրեն Անդրեաս Վիրշինգը։

Գրաքննադատները, մինչդեռ, մտավախություն ունեն, որ գրքի վերահրատարակումը կարող է նպաստել աջակողմյան ծայրահեղական գաղափարախոսության տարածմանը։

Mein Kampf-ը առաջին անգամ հրատարակվել է 1925 թվականին։ Գրքում Հիտլերը նկարագրել է «արիական ռասայի գերազանցությունը» և կոչ արել բնաջնջել հրեաներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG