Մատչելիության հղումներ

Իսլամաբադում Աֆղանստանի հարցով քառակողմ բանակցություններ կանցկացվեն


Աֆղանստան -- Անվտանգության ուժերը Սար-է-փուլ նահանգում, 9-ը հունվարի, 2016թ.

Աֆղանստան -- Անվտանգության ուժերը Սար-է-փուլ նահանգում, 9-ը հունվարի, 2016թ.

Աֆղանստանի, Պակիստանի, Միացյալ Նահանգների և Չինաստանի պաշտոնյաները հունվարի 11-ին հանդիպելու են Իսլամաբադում՝ փորձելով փակուղուց դուրս բերել Աֆղանստանում խաղաղության հասնելու բանակցությունները:

«Ասոշիեյթեդ փրես»-ի փոխանցմամբ՝ Աֆղանստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակն այսօր ասել է, որ հանդիպմանը քննարկվելու է խաղաղ բանակցությունների վերսկսման ճանապարհային քարտեզը, այսինքն կոնկրետ ժամանակահատվածների համար որոշակի գործողություններ սահմանելը:

Հանդիպմանը թալիբների ներկայացուցիչների մասնակցություն նախատեսված չէ, բայց չի բացառվում, որ ինչ-որ փուլում նրանք ներգրավվեն բանակցություններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG