Մատչելիության հղումներ

Գոյատևման տարի. Խոցելի խավերի համար 2015թ. բարելավում չբերեց


Երևանյան հանրակացարանում ապրող երեխաները խաղում են բակում, արխիվ։ Լուսանկարը՝ Կարեն Մինասյանի

Երևանյան հանրակացարանում ապրող երեխաները խաղում են բակում, արխիվ։ Լուսանկարը՝ Կարեն Մինասյանի

Թեև նախորդ տարիների պես 2015-ին ժողովրդի կյանքը բարելավելու խոստումներ չհնչեցին, սակայն սպասվող դժվարությունները հաղթահարելու ծրագրեր էլ չներկայացվեցին։ Կյանքը դժվարանալու է, հաստատեց նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ այդպես էլ չհստակեցնելով, թե ինչպես պետք է բնակչությունը դիմակայի այդ դժվարություններին։

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի զեկույցի համաձայն՝ տարածաշրջանի մի շարք երկրներում, այդ թվում Հայաստանում աղքատություն խորանում է, իսկ հարուստների և աղքատների միջև անհավասարության մակարդակը՝ գնալով մեծանում։

Այնուհանդերձ, ըստ Հայաստանի պաշտոնական թվերի, պատկերը ճիշտ հակառակն է։ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հաշվել է, որ 2010 թվականից ի վեր աղքատների թիվը Հայաստանում նվազում է։ 2014 թվականից աղքատ է բնակչության 30 տոկոսը՝ նախորդ տարվա 32 տոկոսի փոխարեն։

Ըստ ԱՎԾ-ի՝ եթե ամեն ամիս անձը ծախսում է 40 264 դրամից ավելի, ապա նա աղքատ չէ։ Ուշագրավ է, որ ԱՎԾ-ն աղքատության շեմ է համարում 40 հազար դրամը, մինչդեռ նվազագույն սպառողական զամբյուղը Հայաստանում գրեթե 58 հազար դրամ է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG