Մատչելիության հղումներ

logo-print

ՀՔԾ. Քրգործ է հարուցվել ոստիկանների կողմից խոշտանգման դեպքի առթիվ


Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հայտնում է՝ ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակության մեջ մեղադրվող Վլադիմիր Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի հոկտեմբերի 30-ին ոստիկանության ծառայողների կողմից ինքը բերման է ենթարկվել ոստիկանության Ստեփանավանի բաժին, որտեղ հիշյալ ծառայողները բազմաթիվ հարվածներ են հասցրել իրեն՝ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և իր հասցեին հնչեցրել են հայհոյանքներ, որպեսզի ինքը խոստովանի իրականում իր կողմից չկատարված գողության դեպքը:

«Քրեական գործով մեղադրյալի հաղորդման հիման վրա՝ հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից խոշտանգում կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն»,- ասված է ՀՔԾ-ի հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG