Մատչելիության հղումներ

logo-print

Անցկացվել է ՊՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի խորհրդակցություն


ՊՆ վարչական համալիրը Երևանում

ՊՆ վարչական համալիրը Երևանում

Պաշտպանության նախարարության վարչական համալիրում այսօր անցկացվել է ՊՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2015 թվականին կատարված աշխատանքները և նախանշվել 2016-ի անելիքները:

«Խորհրդակցության ընթացքում` նախքան 2016թ. անելիքների քննարկումը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ անցած տարին զինված ուժերի համար եղել է որակական առաջընթացի տարի: Անդրադառնալով աշխատանքային գլխավոր ուղղություններին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորեց համակարգում արդարության սկզբունքների, բարեվարքության ամրապնդմանը և կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված աշխատանքները, ներկայացրեց 2015 թվականին արձանագրված հաջողություններն ու ձեռքբերումները, դրանց թվում նշելով մասնավորապես զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց սոցիալական պաշտպանության և կադրային քաղաքականության ոլորտներում իրականացված բարեփոխումները»,- փոխանցում է ՊՆ տեղեկատվության վարչությունը։

Ըստ հաղորդագրության՝ առաջընթաց է գրանցվել նաև անվտանգության մակարդակի բարձրացման առումով: Սոցիալական խնդիրների լուծման, նյութատեխնիկական ապահովման, գնումների գործընթացի թափանցիկությունը բարձր հիմքերի վրա դնելու ուղղությամբ տարված աշխատաքները ևս դրական արդյունք են տվել: Ձեռքբերումներ են արձանագրվել զինված ուժերի թիկունքային ապահովման, ռազմաուսումնական հաստատություններում զինվորական կադրերի պատրաստման, անձնակազմի բուժսպասարկման և այլ բնագավառներում:

Օհանյանը նշել է, որ առաջիկա ուսումնական տարում զինված ուժերը հավատարիմ են մնալու ամենօրյա զարգացման, շարունակական առաջընթացի սկզբունքին` տարվա ընթացքում ղեկավարվելով «Պատրաստված հրամանատար, արհեստավարժ բանակ, ապահով հայրենիք» կարգախոսով և 2016 թվականը հայտարարելով «Հրամանատարական պատրաստության տարի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG