Մատչելիության հղումներ

logo-print

ԻՊ-ի ահաբեկիչը մահապատժի է ենթարկել սեփական մորը


Սիրիա - «Իսլամական պետության» զինյալը Ռաքքայում, արխիվ

Սիրիա - «Իսլամական պետության» զինյալը Ռաքքայում, արխիվ

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալը հրապարակավ մահապատժի է ենթարկել սեփական մորը, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով սիրիական իրավապաշտպան մի կառույցի:

20-ամյա ահաբեկիչը մորը սպանել է ԻՊ-ի փաստացի մայրաքաղաք Ռաքքայում, հարյուրավոր մարդկանց ներկայությամբ: Իրավապաշտպանների հաղորդմամբ, հավատուրացության մեջ մեղադրված և սեփական որդու կողմից մահապատժի ենթարկված 40-ամյա կինը, ենթադրաբար, փորձել է որդուն հեռու պահել ԻՊ-ից՝ նրան հորդորելով իր հետ հեռանալ Սիրիայից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG