Մատչելիության հղումներ

ԻՊ գլխավոր քարոզիչը վիրավորվել է օդային հարձակման հետևանքով


«Իսլամական պետության» խոսնակ Աբու Մոհամադ ալ-Ադնանի, արխիվ
«Իսլամական պետության» խոսնակ Աբու Մոհամադ ալ-Ադնանի, արխիվ

«Իսլամական պետության» (ԻՊ) խոսնակ Աբու Մոհամադ ալ-Ադնանին վնասվածքներ է ստացել Իրաքում օդային հարձակման հետևանքով: Այս մասին տեղեկացնում է Իրաքի միասնական գործողությունների հրամանատարությունը, հավելելով՝ Ադնանին ահաբեկչական խմբավորման գլխավոր քարոզիչն է և առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի հավանական հետևորդը:

Ավելի վաղ Ադնանիի գլխի համար Միացյալ Նահանգները 5 միլիոն դոլար է խոստացել:

Այս շաբաթվա ընթացքում ամերիկյան ուժերը դաշնակից երկրների հետ «Իսլամական պետության» ավելի քան 100 զինյալների են սպանել Բարվանայի շրջակայքում օդային հարձակումների շնորհիվ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG