Մատչելիության հղումներ

Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ


Տեղացած առատ ձյան պատճառով փակված ճանապարհ Հայաստանում, 6-ը հունվարի, 2016թ․
Տեղացած առատ ձյան պատճառով փակված ճանապարհ Հայաստանում, 6-ը հունվարի, 2016թ․

Այսօր ժամը 10-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության (ՏԿԱԻՆ) փոխանցմամբ՝ փակ են Բերդ-Ճամբարակ, Մադինա-Լեռնահովիտ, Լեռնահովիտ-Գեղհովիտ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:

Գորիս-Սիսիան (10-15 կիլոմետրեր), Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններին առկա է մերկասառույց:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները:

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Վայոց ձորի մարզում տեղում է ձնախառն անձրև:

Շիրակի մարզի Անի և Արթիկ քաղաքներում առկա է մառախուղ:

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

ՏԿԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Ի կատարումն ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թվականի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով, ասված է հաղորդագրությունում:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար, բաց՝ թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառաման դեպքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG