Մատչելիության հղումներ

Գերմանիայում վրդովված են Ամանորի գիշերը կանանց դեմ ոտնձգությունների առնչությամբ


Գերմանիա - «Ընդդեմ սեքսիզմի, ընդդեմ ռասիզմի» կարգախոսով բողոքի ցույցը Քյոլնում, 5-ը հունվարի, 2016թ․
Գերմանիա - «Ընդդեմ սեքսիզմի, ընդդեմ ռասիզմի» կարգախոսով բողոքի ցույցը Քյոլնում, 5-ը հունվարի, 2016թ․

Քյոլն քաղաքում Ամանորի գիշերվա տոնակատարության ժամանակ կանանց նկատմամբ տեղ գտած սեռական ոտնձգություններն անընդունելի են, իսկ հանցագործությունը կատարած անձինք պետք է պատժվեն՝ անկախ իրենց ծագումից և կացությունից: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Քյոլնի քաղաքապետի հետ հեռախոսազրույցում նա ասել է, որ կատարվածը «զզվելի էր»:

Ամանորի գիշերը հրավառության դուրս եկած մարդկանց նկատմամբ բռնությունների կապակցությամբ ոստիկանությունը ստացել է 80 հաղորդում, որոնց մեծ մասը վերաբերում է կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների, մեկը՝ բռնաբարության դեպքի:

Քյոլնի ոստիկանապետը հայտարարել է, որ հարձակումները կատարել են արաբ և հյուսիսաֆրիկյան արտաքին ունեցող անձինք՝ անսթափ վիճակում:

Տեղի ունեցածի շուրջ բուռն քննարկումներ են սկսվել սոցիալական ցանցերում, լայնորեն քննադատվել են լրատվամիջոցները, որոնք խուսափել են կատարվածը լուսաբանել՝ հաշվի առնելով կասկածյալների ծագումը, սուր քննադատության է արժանացել նաև Քյոլնի քաղաքապետ Հենրիետ Ռեկերը, ով հայտարարել էր, թե կանայք ապահովության համար պետք է առնվազն մեկ ձեռքի չափ հեռու մնան անծանոթ տղամարդկանցից:

Երեկ հարյուրավոր մարդիկ երթ են անցկացրել Քյոլնում՝ դատապարտելով կանանց նկատմամբ բռնությունները:

Գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Նոր տարվա գիշերը Համբուրգում և Շտուտգարտում ևս կանանց նկատմամբ բռնություններ են արձանագրվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG