Մատչելիության հղումներ

Պայքար անարդարության դեմ. 2015-ի գլխավոր հերոսն ու ամենաաչալուրջ վերահսկիչը


«Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիան Բաղրամյան պողոտայում, սեպտեմբեր, 2015
«Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիան Բաղրամյան պողոտայում, սեպտեմբեր, 2015

2015 թվականի հունիսի 22-ից մոտ մեկ ամիս նախագահականի մատույցներում գիշերները լուսացրած երիտասարդներին ամբողջ աշխարհն էր հետևում: Տարվա գլխավոր հերոսը՝ «Ո՛չ թալանին» շարժումն ամուր կանգնեց Բաղրամյան պողոտայում՝ հոսանքի թանկացումը թույլ չտալու վճռականությամբ:

Տարվա հասարակական ամենաաչալուրջ վերահսկիչը

«Քաղաքացի դիտորդ»-ն էր անցած տարվա հասարակական ամենաաչալուրջ վերահսկիչը: Սահմանադրական հանրաքվեին ընտրատեղամասերում քվերակությունն աչքի առաջ պահելու և կեղծիքներ թույլ չտալու համար նախաձեռնությանը միացած մոտ հազար քաղաքացիները մեկ մարդու նման հայտարարում էին՝ «այո»-ի կամ «ոչ»-ի կողմնակից չենք, սա արդարության կռիվ է»:

2015 թվականին անարդարությունների, կեղծիքների դեմ պայքարի դուրս եկած քաղաքացիների ու կազմակերպությունների մասին ավելի մանրամասն՝ տեսանյութում․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG