Մատչելիության հղումներ

Գազի արտահոսք, արտակարգ դրություն Լոս Անջելեսի արվարձանում


Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաուն, արխիվ

Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաուն, արխիվ

Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը գազի արտահոսքի պատճառով արտակարգ դրություն է հայտարարել Լոս Անջելեսի՝ շուրջ 30 հազար բնակչություն ունեցող Փորթեր Ռենչ արվարձանում։

Հազարավոր մարդիկ ստիպված լքել են իրենց տները։ Վտանգավոր գոտուց տարհանվել են 2 հազար ընտանիքներ, փակ են դպրոցները և մանկապարտեզները։

Գազի արտահոսքը նկատելի էր դեռ անցած հոկտեմբերից, երբ բնակիչները բողոքում էին գլխացավերից, սրտխառնոցից և այլ խնդիրներից։ Բնապահպանների տվյալներով, յուրաքանչյուր ժամը մեկ օդ է նետվում մոտ 50 տոննա մեթան գազ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG