Մատչելիության հղումներ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև շաբաթավերջ


Հայաստանի տարածքում այսօր, հունվարի 10-11-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Հունվարի 8-9-ը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց:

Քամին՝ արևմտյան‵ 2-7 մետր/վայրկյան արագությամբ: Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մետր/վայրկյան:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը հունվարի 7-8-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 2-4, գիշերը՝ 4-6 աստիճանով, իսկ հունվարի 10-ին կնվազի 3-6 աստիճանով:

Երևանում հունվարի 8-9-ը սպասվում է ձյուն, այսօր և հունվարի 10-ին՝ առանց տեղումների եղանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG