Մատչելիության հղումներ

Հայաստանի որոշ ճանապարհներ փակ են կամ դժվարանցանելի


Հայաստան - Ձնածածկ ավտոճանապարհ Սյունիքի մարզում, 1-ը հունվարի, 2016թ․

Հայաստան - Ձնածածկ ավտոճանապարհ Սյունիքի մարզում, 1-ը հունվարի, 2016թ․

Այսօր ժամը 10-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության (ՏԿԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ փակ են Բերդ-Ճամբարակ, Հատիս-Զովաշեն, Հարթագյուղ-Խնկոյան ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Սևան-Գավառ-Մարտունի, Վայք-Գորիս ավտոճանապարհները:

Երկրի բարձրադիր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

ՏԿԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Ի կատարումն ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թվականի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով, ասված է հաղորդագրությունում:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար, բաց՝ թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառաման դեպքում, փոխանցում է Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG