Մատչելիության հղումներ

Խցանումներ Սյունիքի մարզում


Եղանակային վատ պայմանների պատճառով խցանումներ են առաջացել Սյունիքի մարզի ճանապարհներին։

Տեղի ունեցած ավտովթարի պատճառով շուրջ 200 մեքենա խցանվել էր Գորիս – Սիսիան ճանապարհին։ Խցանումը հնարավոր եղավ բացել միայն ձյուն մաքրող մեքենայի օգնությամբ։

Այս պահին խցանում է «Զանգեզուրի դարպասների» մոտ՝ Սիսիանի լեռնանցքում։ Այստեղ ձնաբուք է սկսվել, ավելի քան հարյուր մեքենա խցանվել է։

Դեպքի վայր են բերվել ձյուն մաքրող մեքենաներ, պետավտոտեսուչները փորձում են վերականգնել երթևեկությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG