Մատչելիության հղումներ

Ռուս-թուրքական հարաբերությունների սրումը «բացասաբար է անդրադառնում» Հայաստանի վրա


Փոխարտգործնախարարի խոսքով, եթե ՀԱՊԿ անդամ երկրները ցանկանում են ունենալ ոչ թե ձևական, այլ ազդեցիկ կառույց, ուրեմն պետք է առաջնորդվեն կազմակերպության պայմանագրով:

Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի համոզմամբ, ՀԱՊԿ-ն պետք է արձագանքեր մեկ տարի առաջ Ղարաբաղում հայկական ուղղաթիռի կործանմանը այնպես, ինչպես արձագանքեց թուրքական ուժերի կողմից ռուսական ինքնաթիռի խոցմանը:

Շավարշ Քոչարյանը Նախագահ Սերժ Սարգսյանի հետ դեկտեմբերի 21-ին ներկա էր Մոսկվայում ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին: «Ազատության» հետ հարցազրույցում փոխարտգործնախարարն ընդգծեց՝ «Եթե դաշինքի անդամ երկրները ցանկանում են ունենալ ազդեցիկ, այլ ոչ թե՝ ձևական կառույց, ուրեմն պետք է առաջնորդվեն կազմակերպության պայմանագրով:

Անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերությունների վատթարցմանը, Քոչարյանը կարծիք հայտնեց, որ այն բացասաբար է անդրադառնում Հայաստանի վրա:

XS
SM
MD
LG