Մատչելիության հղումներ

Պարսից ծոցի երկրների արտաքին գործերի նախարարները որոշել են, Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ, շաբաթ օրը Սաուդյան Արաբիայում արտակարգ հավաք անցկացնել:

Իրանի շուրջ լարվածությունը, հիշեցնենք, սկսել է անցյալ շաբաթավերջից, երբ Շիաների շրջանում մեծ հեղինակություն վայելող հոգևորականի մահապատժից բորբոքված՝ ցուցարարները գրոհել էին Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատունը, քարեր և մոլոտովյան կոկտեյլներ նետել: Դեսպանատան շենքի մի մասն այրվել էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG