Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի ԱԽ-ն կոչ է անում Իրանին և Սաուդյան Արաբիային պահպանել երկխոսությունը


ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, արխիվ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, արխիվ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Իրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան ու հյուպատոսարանի դեմ հարձակումները, և կոչ արել Իրանին՝ հետևել իր ստանձնած միջազգային պարտավորություններին ու համապատասխանաբար ապահովել դիվանագիտական կառույցների անվտանգությունը:

Անվտանգության խորհուրդը նաև կոչ է արել կողմերին պահպանել երկխոսությունը և քայլեր ձեռնարկել՝ տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ:

Սաուդյան Արաբիան, հիշեցնենք, խզեց դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ՝ Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան և հյուպատոսարանի դեմ հարձակումներից հետո։ Այս հարձակումների պատճառ էր դարձել Սաուդյան Արաբիայում հեղինակավոր շիա հոգևորականի մահապատիժը։

Երեկ, նախ Բահրեյնը, ապա նաև Սուդանը, հետևելով Սաուդյան Արաբիայի օրինակին, հայտարարեցին, որ անհապաղ խզում են դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG