Մատչելիության հղումներ

Կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ


Տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ին` ժամը 10:00-ի դրությամբ, բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ են Բերդ-Ճամբարակ, Ճամբարակ-Դրախտիկ, Գորիս-Սիսիան, Գորիս-Տաթև ճանապարհահատվածները, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքը և Մեղրու լեռնանցքի 340-343-րդ կիլոմետրը (Քաջարանից 12 կմ դեպի վերև):

Տրանսպորտի և կապի նախարարությունը նաև տեղեկացնում է, որ բքի պատճառով դժվարանցանելի են Մարալիկ-Լանջիկ հատվածը, Արագածի, Արթիկի, Գորիսի ավտոճանապարհները:

«Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ», - ասված է հաղորդագրությունում:

Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին հորդորում է խուսափել նշված դժվարանցանելի ճանապարհներով երթևեկելուց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG