Իրավապաշտպանները քաղաքական հայացքների համար դատապարտվածների ցանկն ընդարձակեցին 2015-ին։
Շանթ Հարությունյանի և ընկերների, Վոլոդյա Ավետիսյանի կողքին ավելացավ նաև 32-ամյա Հայկ Կյուրեղյանի անունը, ով խուլիգանության համար դատապարտվեց 9 տարվա ազատազրկման։ Նա դատարանի շենքի դիմաց օդամղիչ ատրճանակով կրակոցներ էր արձակել Շանթ Հարությունյանի դատավարության մեկնարկի օրը։