Մատչելիության հղումներ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով փակվել է Սևան-Վարդենիս և Վարդենիս-Սևան ավտոճանապարհը:

Փակ են նաև Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի Ճամբարակի լեռնանցքը, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Ոստիկանությունը վարորդներին հորդորում է ձեռնպահ մնալ փակ ճանապարհահատվածներով երթևեկելուց, իսկ մյուս ավտոճանապարհներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, բացառապես ձմեռային անվադողերով, ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG