Մատչելիության հղումներ

Թեհրանը Թբիլիսիի հետ բանակցում է Հայաստանի տարածքով Վրաստանին գազ մատակարարելու շուրջ


Գազի խողովակաշար Վրաստանում, արխիվ

Գազի խողովակաշար Վրաստանում, արխիվ

Թեհրանը Թբիլիսիի հետ բանակցություններ է վարում Հայաստանի տարածքով Վրաստանին գազ մատակարարելու շուրջ: Այս մասին հաղորդում է իրանական Press TV-ին` վկայակոչելով Իրանի գազի ազգային ընկերության մենեջմենթի տնօրեն Ալիռեզա Կամելիին:

Կամելին նշել է, որ պայմանագիրը ստորագրելու համար գազամատակարարումը պետք է տնտեսապես շահավետ լինի Վրաստանի համար: Նախատեսվում է օրական 9-ից մինչև 14 միլիոն խորանարդ մետր գազ մատակարարել Վրաստանին՝ հիմնականում էլեկտրաէներգիա արտադրելու նպատակով: Կամելին նշել է, որ գազամատակարարումը նախատեսված է Վրաստանի կարիքների համար, գազը Եվրոպա չի արտահանվելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG