Մատչելիության հղումներ

logo-print

Սեյրան Օհանյանը այցելել է զոհված զինծառայողների ընտանիքներին


Հունվարի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել է հայրենիքի պաշտպանության համար զոհված Արմեն Հովհաննիսյանի, Ազատ Ասոյանի, Արթուր Առաքելյանի և ծանր վիրավորված Սարգիս Ստեփանյանի ընտանիքներին: Բոլոր այս ընտանիքներում ծնվել են նորածիններ կամ սպասում են երեխաների, տեղեկացնում է Պաշտպանության նախարարության տեղեկատվության վարչությունը։

Ազատ Ասոյանի նորածին եղբարը՝ Նարեկը ծնվել է 2015թ. հուլիսի 7-ին: Արթուր Առաքելյանի մայրը՝ Սաթենիկ Առաքելյանը ևս շուտով կմայրանա և Արթուրի ծնողները որոշել են, որ նորածին որդին ևս պարտադիր պետք է ծառայի բանակում:

«Մարդը ֆիզիկապես կարող է հաշմանդամ լինել, բայց հոգեպես հաշմված լինելու իրավունք չունի». սա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի բանաձևն է, որով էլ այսօր ապրում է Սարգիս Ստեփանյանը: Նա պատրաստվում է ծառայողական աստիճանով վեր բարձրանալ, առաջիկայում կամենում է սովորել ռազմական ակադեմիայում:

«Մեզ սխալվելու իրավունքից զրկել են այն քաջերը, որոնք հերոսաբար զոհվեցին հանուն հայրենիքի, անմահացան՝ ձուլվելով հավերժին: Հերոսներ են նաև հայ առյուծասիրտ մայրերը: Մեր հայրենիքը նրանց կրծքից, սիրուց և որդիների թափված արյունից է սկսվում: Սեր և նվիրում դեպի հայրենիքը ներշնչում և ուսուցանում են հայրենասեր մայրերը: Ազգի հավերժությունը անձնուրաց մայրերն են կերտում, որոնք ընդունելով իրենց որդիների զոհաբերումը, անկոտրում կամքով դիմակայում են փորձություններին: Իրոք որ մայրերի ափերի մեջ պետք է փնտրել ազգի ճակատագիրը»,- ասել է Սեյրան Օհանյանը զոհված զինվորների ծնողների հետ խոսելիս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG