Մատչելիության հղումներ

Հնդկաստանում երկրաշարժի հետևանքով առնվազն 4 մարդ է մահացել


Հնդկաստան -- Իմպհալ քաղաքի շուկան երկրաշարժից հետո, 4-ը հունվարի, 2016թ.
Հնդկաստան -- Իմպհալ քաղաքի շուկան երկրաշարժից հետո, 4-ը հունվարի, 2016թ.

Հնդկաստանում 6.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Առայժմ հաղորդվում է չորս զոհի և հարյուրից ավելի վիրավորների մասին։ Երկրաշարժը ավերածություններ է գործել Մանիպուր նահանգի կենտրոն Իմպհալում։

Հուժկու ցնցումի հետևանքով ճաքել են տների պատերը, փլուզվել է Իմպհալի շուկայի շենքի մի մասը։ Փլուզվել է նաև վեց հարկանի մի նորակառույց։

Ցնցումները զգացվել են նաև Արևմտյան Բենգալ նահանգի կենտրոն Կալկուտայում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG