Մատչելիության հղումներ

Սաուդյան Արաբիան խզում է դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ


Սաուդյան Արաբիայի և Իրանի դրոշները
Սաուդյան Արաբիայի և Իրանի դրոշները

Սաուդյան Արաբիան խզում է դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ՝ Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան և հյուպատոսարանի դեմ հարձակումներից հետո։ Այս հարձակումների պատճառ էր դարձել Սաուդյան Արաբիայում հեղինակավոր շիա հոգևորականի մահապատիժը։

Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեիրը Իրանի հետ հարաբերությունները խզելու մասին հայտնել է հունվարի 3-ի երեկոյան և հավելել, որ Իրանի դիվանագիտական անձնակազմին 48 ժամ են տալիս երկիրը լքելու համար։ Միևնույն ժամանակ Սաուդյան Արաբիայի ողջ դիվանագիտական անձնակազմը ետ է կանչվել տուն՝ թագավորության դեսպանատան վրա Թեհրանում կատարված հարձակումից հետո։

Ռիյադի և Թեհրանի հարաբերությունները սրվեցին, երբ Իրանի գերագույն առաջնորդը նախազգուշացրեց «Աստծո վրեժի» մասին՝ շեյխ Նիմր ալ-Նիմրի մահապատժի համար։

Ալ-Ջուբեիրը լրագրողներին ասել է, որ Իրանի ռեժիմը «օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների նկատմամբ բռնությունների մեծ ցանկ ունի»՝ սկսած 1979-ին ԱՄՆ դեսպանատան գրավումից։ Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը նաև ասել է, որ նման միջադեպերը «կոպտորեն խախտում են բոլոր միջազգային համաձայնագրերը» և Իրանի «թշնամական քաղաքականությունը նպատակ ունի ապակայունացնել տարածաշրջանի անվտանգությունը»։ Ալ-Ջուբեիրը նաև մեղադրել է Թեհրանին մաքսանենգ զենք և պայթուցիկ տեղափոխելու և թագավորությունում ու տարածաշրջանի այլ երկրներում ահաբեկչական բջիջներ հիմնելու մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG