Մատչելիության հղումներ

Սպանվել են Հնդկաստանի օդուժի ռազմակայանը գրոհած չորս զինյալներ


Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը (ձ) և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Լահորի օդանավակայանում: 25-ը դեկտտեմբերի, 2015 թ.

Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը (ձ) և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Լահորի օդանավակայանում: 25-ը դեկտտեմբերի, 2015 թ.

Հնդիկ զինվորականներն այսօր Պակիստանին սահմանամերձ Պաթհանկոթ ռազմաօդային կայանում սպանել են չորս զինյալների` ենթադրաբար իսլամիստական խմբավորման անդամների:

Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ փոխհրաձգության ժամանակ զոհվել են երկու հնդիկ զինծառայողներ:

Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչը BBC-ին փոխանցել է, որ ռազմակայանի տարածք ներխուժած զինյալներին չի հաջողվել հասնել այն հատվածը, որտեղ գտնում են գրոհային ուղղաթիռներն ու այլ ռազմական տեխնիկան:

Հարձակումը տեղի է ունեցել Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները բարելավելուն ուղղված ջանքերի ֆոնին: Անցած շաբաթ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին անակնկալ այցելել էր Պակիստան և բանակցել պակիստանցի գործընկեր Նավազ Շարիֆի հետ: Այս ամիս ավելի ուշ նախատեսված է երկու երկրներին արտգործնախարարների հանդիպումը Իսլամաբադում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG