Մատչելիության հղումներ

Փակ են Սոթք-Քարվաճառ, Ջերմուկ-Սարավան ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը


Վանաձոր-Ալավերդի ճանապարհը, արխիվ
Վանաձոր-Ալավերդի ճանապարհը, արխիվ

Ժամը 17.00-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ, փակ են Սոթք-Քարվաճառ, Ջերմուկից դեպի Սարավան տանող ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:

«Դժվարանցանելի են Սևան-Դիլիջան, Սևան-Գավառ, Սարավան-Զանգեր, Գորիս-Սիսիան, Գորիս-Կապան, Կապան-Մեղրի, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները»:

«ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհը ժամանակավորապես երկկողմանի բաց է»:

Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում ձյուն է տեղում, իսկ Արագածոտնի և Լոռու մարզերի ավտոճանապարհներին, Տավուշի մարզի Ոսկեպարի ոլորաններում մերկասառույց է:

«Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում», - հայտնում են ՏԿԱԻ նախարարությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG