Մատչելիության հղումներ

Այսօրվանից ուժի մեջ են մտել Ռուսաստանի կողմից Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցները: Հունվարի 1-իցդադարեցվում է թուրքական գյուղմթերքի ներկրումը Ռուսաստանի տարածք, այլևս չի գործի երկու երկրների միջև տարիներ ի վեր կիրառված ազատ վիզային ռեժիմը:

Բացի այդ, թուրքական ընկերություններին և Թուրքիայի քաղաքացիներին այսուհետ արգելվում է Ռուսաստանի տարածքում շինարարական և հյուրանոցային բիզնես ծավալել:

Սրան զուգահեռ, սակայն, ուժի մեջ է մտել նաև, այսպես կոչված, բացառությունների ցանկը, որում ընդգրկված են թվով 53 ընկերություններ:Դրանց հնարավորություն է տրվել օրինականորեն շրջանցել կիրառվող պատժամիջոցների մի զգալի մասը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG