Մատչելիության հղումներ

Ամանորի գիշերը Դուբայում հյուրանոց է այրվում


Address հյուրանոցը այրվում է
Address հյուրանոցը այրվում է

Արդեն մեկ ժամից ավելի է, ինչ Դուբայում այրվում է հինգաստղանի Address հյուրանոցը։ CNN-ը, հղում կատարելով տեղի իշխանություններին, հաղորդում է, որ հրդեհը սկսվել է 63 հարկանի հյուրանոցի 20-րդ հարկում և շատ արագ տարածվել ամբողջ շենքում։ Ականատեսները պատմում են, որ բարձր պայթյուն են լսել և կարծել են, որ հրավառություն է։

The Guardian-ը այս պահի դրությամբ հաղորդում է 15 վիրավորների մասին, մեկ մարդ էլ սրտի կաթված է ստացել։ Իշխանությունները միջադեպը չեն կապում ահաբեկչական հարձակման հետ։

Դուբայի քաղաքացիական պաշտպանության ծառայության գլխավոր տնօրենը հայտնել է Al Arabiya հեռուստաալիքին. - «Զոհեր չկան, փառք Աստծո։ Իհարկե սա չի ազդի ամանորյա տոնակատարությունների վրա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG