Մատչելիության հղումներ

Վրաստանի վարչապետին շնորհավորել է Հայաստանի նախագահը


Հայաստանի և Վրաստանի դրոշները, արխիվ
Հայաստանի և Վրաստանի դրոշները, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Գիորգի Կվիրիկաշվիլիին՝ Վրաստանի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ուղերձում ասված է. - «Մեր երկրների միջև ավանդական և բարեկամական երկխոսությունը, փոխշահավետ գործընկերությունն ու բազմաբովանդակ համագործակցությունը բխում են մեր ժողովուրդների հազարամյակներով հղկված բարիդրացիական հարաբերություններից: Լիահույս եմ, որ երկուստեք գործադրվող ջանքերի շնորհիվ դրանք այսուհետ ևս կշարունակեն զարգանալ լիակատար փոխվստահության մթնոլորտում` նպաստելով մեր բարեկամ երկրների և ժողովուրդների բարեկեցությանն ու առաջընթացին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG