Մատչելիության հղումներ

Աբրահամյանը շնորհավորել է Կվիրիկաշվիլիին


Գիորգի Կվիրիկաշվիլի, արխիվ

Գիորգի Կվիրիկաշվիլի, արխիվ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Վրաստանի նորանշանակ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին երկրի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Մաղթում եմ հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու առաքելության մեջ: Վստահ եմ, որ երկուստեք ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի է'լ ավելի ամրապնդել և նոր լիցք հաղորդել մեր երկրների միջև երկկողմ համագործակցությանը, որը խարսխված է դարավոր բարեկամության ավանդույթների վրա: Մաղթում եմ Վրաստանին և եղբայրական վրաց ժողովրդին բարօրություն և բարգավաճում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG