Մատչելիության հղումներ

Սիրիա. Բազմաթիվ զոհեր և վիրավորներ Ղամիշլիում պայթյունների հետևանքով


Սիրիա - Պայթյունների վայրը Ղամիշլիում, 30-ը դեկտեմբերի, 2015թ.

Սիրիա - Պայթյունների վայրը Ղամիշլիում, 30-ը դեկտեմբերի, 2015թ.

Երեկ Սիրիայի հայաշատ Ղամիշլի քաղաքի քրիստոնեաբնակ թաղամասերից մեկում, «Մայամի» ռեստորանի մոտ ռումբերի երկու ուժգին պայթյուն է որոտացել։

Հալեպի «Գանձասար» թերթի թղթակիցը տեղից հայտնել է, որ պայթյունները ցնցել են ամբողջ քաղաքը, կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։

Դեպքի վայր են ժամանել շտապ բուժօգնության ավտոմեքենաներ և Սիրիայի կառավարական բանակի զինծառայողներ։ Վիրավորներն անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց։

Վայրկյաններ անց, զինվորները ականազերծել են նույն վայրում տեղադրված երրորդ ականված պայուսակը։

Լրատվական գործակալությունների փոխանցմամբ՝ Ղամիշլիում պայթյունների հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվել, 30-ը վիրավորվել է։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG