Մատչելիության հղումներ

Ոստիկանապետ․ «Աննախադեպ աճել է հասարակության վստահությունը մեր հանդեպ»


«Ոստիկանության նոր քաղաքականության շնորհիվ աննախադեպ աճել է հասարակության վստահությունը մեր հանդեպ, բարձրանում է մեր աշխատանքի հանրային վերահսկողության աստիճանը, ոստիկանի և քաղաքացու համագործակցությունը վերաճում է համատեղ աշխատանքի», - իր ամանորյա շնորհավորական ուղերձում գրել է Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

«2011 թվականին սկսելով ոստիկանության արմատական բարեփոխման գործընթացը՝ համոզված էինք, որ զորելու ենք նորացնել ամեն ինչ՝ հայեցակարգերից մինչև համազգեստ, մասնագիտական պատրաստականությունից մինչև ծառայության տեխնիկական հագեցում, ոստիկանի կրթությունից մինչև սոցիալական ապահովության նոր մակարդակ: Այսօր վստահաբար կարող ենք ասել՝ բարեփոխման տարիներին իսկապես որակական անցում կատարվեց ոստիկանության պրոֆեսիոնալ, գործառնական ու կառուցվածքային նոր մակարդակի», - հայտարարում է Գասպարյանը:

«Մենք շարունակելու ենք առաջ ընթանալ բարեփոխումների ճանապարհով, քանզի դադարը հետընթաց կնշանակի, իսկ ոստիկանությունն ուղղակի պարտավոր է մեկ քայլ առաջ լինել հանրային զարգացումներից: Շարունակելու ենք վերացնել թերությունները, շտկել սխալները, համակարգը համալրել ոստիկանների նոր սերնդով: Շարունակելու ենք կառուցել օրենքի ու ժողովրդի պահանջած ոստիկանությունը», - Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության փոխանցմամբ՝ ասված է Վլադիմիր Գասպարյանի ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG