Մատչելիության հղումներ

Քրգործ թիվ 2/36-ում հանրաքվեի արդյունքները կեղծելու փաստով


Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքների վերահաշվարկ ընտրատեղամասերից մեկում, 10-ը դեկտեմբերի, 2015թ․
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքների վերահաշվարկ ընտրատեղամասերից մեկում, 10-ը դեկտեմբերի, 2015թ․

Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հաղորդմամբ հայտնել է, որ դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում թիվ 2/36 ընտրական տեղամասում վերահաշվարկ կատարելու ժամանակ կեղծվել են քվեարկության արդյունքները․ մասնավորապես` ի հայտ են եկել 5, 8 կամ 9 թվով անձնագրի համարներ, ընտրողների անվան դիմաց տողերը լրացված են եղել թերի կամ սխալ, կատարվել է լցոնում, հաղորդում է Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ):

Հաղորդման հիման վրա` թիվ 2/36 ընտրատեղամասում հանրաքվեի արդյունքները կեղծելու փաստի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում Քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Հաղորդագրությունում ասված է նաև, որ ՀՔԾ-ում ընտրական գործընթացների հետ կապված խախտումների փաստերով այսօրվա դրությամբ քննվում են 25 քրեական գործեր, որոնցից մեկը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG