Մատչելիության հղումներ

logo-print

ԻՊ-ի կողմից գլխատվելուց առաջ Խասիևը իր «հին ծանոթ Հրանտի» անունն է տվել


Մագոմեդ Խասիևը ԻՊ-ի հրապարակած տեսանյութում

Մագոմեդ Խասիևը ԻՊ-ի հրապարակած տեսանյութում

Reuters-ին չի հաջողվել պարզել հայազգի տղամարդու ինքնությունը:

Դեկտեմբերի 2-ին «Իսլամական պետության» խմբավորումները համացանցում հրապարակեցին հերթական մահապատժի տեսագրություն, որտեղ թե՛ դահիճը և թե՛ զոհը Ռուսաստանի քաղաքացիներ էին:

Դահիճը, ինչպես պարզվեց, 28-ամյա Անատոլի Զեմլյանկան էր, ով երկու տարի առաջ Սիրիա էր գնացել, միացել ջիհադիստներին: Զոհը 23-ամյա Մագոմեդ Խասիևն էր, ով տեսանյութում խոստովանում էր, թե աշխատել է ռուսական հատուկ ծառայությունների համար:

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հաստատել է, որ սպանվածը չեչեն է, բայց ասել է, թե ապացույցներ չկան, որ Խասիևը աշխատել է Ռուսաստանի հատուկ ծառայությունների համար:

Reuters լրատվական գործակալությունը ուսումնասիրել է Խասիևի գործունեությունը Ռուսաստանում, Հյուսիսային Կովկասում, զրուցել է նրան ճանաչող տասնյակ մարդկանց հետ և երեկ հրապարակած նյութում չի բացառել, որ նա Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության հետ կապ է ունեցել իր հայազգի ընկեր ոմն Հրանտի միջոցով:

Խասիևը շատ մարդկանց հետ է առնչվել, այդ թվում ունեցել է նաև ոչ մահմեդական ընկերներ, որոնցից է Հրանտը:

Իր մահապատժի տեսանյութում Խասիևը Հրանտին ներկայացրել էր որպես հին ծանոթ, ում միջոցով ինքը Անվտանգության դաշնային ծառայությանն է փոխանցել «Իսլամական պետության» զինյալների մասին հավաքած հետախուզական տվյալները:

Խասիևի ընկերները Reuters-ին ասել են, թե Հրանտը ծառայել է ոստիկանությունում:

Խասիևին ճանաչող երկու անձինք էլ ասել են, որ հանդիպել են Հրանտին, բայց չգիտեն, թե նա որտեղ է աշխատում:

Reuters-ը չի կարողացել պարզել Հրանտի ազգանունը կամ այլ տվյալներ նրա մասին:

Ադիգեյայի ոստիկանությունում, ինչպես նաև Մայկոպի ոստիկանությունում ասել են, թե այդպիսի անունով աշխատակից չունեն:

Մոսկվայում Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունից մեկնաբանության խնդրանքին չեն պատասխանել:

XS
SM
MD
LG