Մատչելիության հղումներ

Օհանյանը մասնակցել է ռազմական նշանակության օբյեկտների բացմանը


Լուսանկարը՝ ՊՆ-ի
Լուսանկարը՝ ՊՆ-ի

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ ներկա է գտնվել Հայաստանի Զինված ուժերի ռազմաավիացիոն զորամասերից մեկի օդաչուների և տեխնիկական անձնակազմի համար նախատեսված նորակառույց ճաշարանի հանդիսավոր բացմանը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչների ուղեկցությամբ ծանոթացել է կառույցի տեխնիկական հագեցվածությանն ու պայմաններին և նշել է, որ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման հարցերը մշտապես գտնվում են երկրի և Զինված ուժերի ղեկավարության ուշադրության կենտրոնում:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ աշխատանքային այցի շրջանակում Սեյրան Օհանյանի մասնակցությամբ հանդիսավորությամբ բացվել և շահագործման են հանձնվել նաև Զինված ուժերի սպառազինության վարչության ենթակայությամբ գտնվող ավտոտեխնիկայի ունեցվածքի պահեստային ենթագոտու նոր համալիրն ու տարհանման գումարտակի ավտոկայանատեղին:

Շնորհավորելով սպաներին և նրանց ընտանիքի անդամներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ նախարարը ներկաներին մաղթել է հայրենանվեր գործունեությամբ բեղուն տարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG