Մատչելիության հղումներ

Գալուստ Սահակյանն այցելել է սահմանապահ հենակետեր


ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 29-ին այցելել է Տավուշի մարզի հյուսիսարևելյան ուղղության վրա գտնվող սահմանապահ հենակետեր և պաշտպանական դիրքեր:

ԱԺ նախագահի այցելության հիմնական նպատակն էր տեղում ծանոթանալ զինծառայողների առօրյային, մարտական հենակետերի պատրաստականությանը, դիրքային ապահովվածությանը, փոխանցում է խորհրդարանի պաշտոնական կայքը։

Օրենսդիր մարմնի ղեկավարը իր երախտագիտությունն է հայտնել զինծառայողներին, ովքեր, դիմակայելով հակառակորդին, ապահովում են երկրի խաղաղությունը: «Խաղաղության ճանապարհը հարթողները սահմանապահներն են: Ես տարիներ շարունակ հենակետեր եմ այցելում մեր զինվորներով հպարտանալու: Աստված տա, որ հաջորդը սերունդը ծառայի լիակատար խաղաղության պայմաններում»,- ասել է Սահակյանը։

Ազգային ժողովի նախագահի հետ ծավալված զրույցի ընթացքում զինծառայողները նշել են, որ հայ մարտիկները զգոն են և օրվա ցանկացած պահի պատրաստ են արժանի հակահարված հասցնելու հակառակորդին ու համարժեք գործողություններով լռեցնելու նրա կրահերթերը:

Նոր տարվա նախօրեին Աժ նախագահը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության բոլոր զինծառայողներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով նրանց տոկունություն, ոգու արիություն և խաղաղ ծառայություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG