Մատչելիության հղումներ

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելել է ՀՀ ԶՈւ առաջապահ դիրքեր


Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելել է Հայաստան-Ադրբեջան սահմանագծում հերթապահություն իրականացնող ՀՀ զինված ուժերի առաջապահ դիրքեր:

«Այցելության ընթացքում նախարար Նալբանդյանը ծանոթացավ առաջնագծում զինվորների ծառայության ընթացքին և պայմաններին: Զինծառայողների հետ երկարատև զրույցի ընթացքում Էդվարդ Նալբանդյանը խոսեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերի, այլ երկրների հետ հարաբերությունների, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումների մասին, պատասխանեց սպաների և զինվորների տարբեր հարցերի»,- հայտնում է ԱԳՆ տեղեկատվության վարչությունը։

Նախարար Նալբանդյանը շնորհավորել է զինծառայողներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով խաղաղ ծառայություն, տոկունություն, առողջություն, վստահեցնելով, որ հայ դիվանագետները շարունակելու են իրենց ջանքերը՝ ուղղված հարատև խաղաղության և կայունության ամրապնդմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG