Մատչելիության հղումներ

Նախագահը հաստատեց ռազմարդյունաբերական հանձնաժողովի կանոնադրությունը և կազմը


Հայկական արտադրության անօդաչու թռչող սարք Երևանի Հանրապետության հրապարակում զորահանդեսի փորձի ժամանակ, արխիվ
Հայկական արտադրության անօդաչու թռչող սարք Երևանի Հանրապետության հրապարակում զորահանդեսի փորձի ժամանակ, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի կանոնադրությունը և կազմը հաստատելու մասին: Հրամանագրի տեքստը հրապարակված է նախագահի պաշտոնական կայքէջում:

Ռազմարդյունաբերական հանձնաժողովի նախագահն է վարչապետը, փոխնախագահը՝ պաշտպանության նախարարը, հանձնաժողովում ընդգրկված են արտաքին գործերի, էկոնոմիկայի, ֆինանսների, կրթության և գիտության, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարները, կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետը, կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահը, պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահը և, համաձայնությամբ, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG