Մատչելիության հղումներ

Սննդի անվտանգության ծառայությունը մինչև հունվարի 15-ը մշտադիտարկումներ կիրականացնի


Սուպերմարկետ Երևանում, արխիվ

Սուպերմարկետ Երևանում, արխիվ

Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) նախատոնական և տոնական օրերին իրականացնում է մշտադիտարկումներ, որոնք կշարունակվեն մինչև հունվարի 15-ը` անհայտ ծագման, պիտանիության ժամկետը լրացած, մակնշման խախտումներով ու վտանգավոր սննդամթերքի իրացումը հայտնաբերելու և կանխելու նպատակով:

Ծառայության «թեժ գիծը» (010206040) տոնական օրերին ևս կգործի շուրջօրյա, և անհրաժեշտության դեպքում համապատասխան գործողություններ կձեռնարկվեն սննդամթերքի անվտանգությանն առնչվող խնդիրների վերացման ուղղությամբ:

ՍԱՊԾ-ը իր հաղորդագրությունում հորդորում է քաղաքացիներին հետևողական լինել իրացվող սննդամթերքի պիտանիության ժամկետի, մակնշման, պահման պայմանների, անհայտ ծագման ու որակի խախտումների նկատմամբ և ժամանակին տեղեկացնել ծառայությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG