Մատչելիության հղումներ

Մեղադրական եզրակացություն կներկայացվի Նեմցովի սպանության մեջ մեղադրվողներին


Բորիս Նեմցովը
Բորիս Նեմցովը

Ռուսաստանի քննչական կոմիտեն մեղադրական եզրակացություն է ներկայացնելու ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեջ մեղադրվող հինգ ամբաստանյալներին։

Նեմցովը սպանվել է այս տարվա փետրվարի 27-ին Մոսկվայում։ Սպանության գործով կալանավորված հինգ անձինք` Զաուր Դադաևը, Անզոր Գուբաշևը, Խամզատ Բախաևը, Շահիդ Գուբաշևը և Տեմիրլան Էսկերխանովը, ծագումով չեչեններ են։

Ըստ մեղադրական եզրակացության, նրանք պատվերով սպանություն են կատարել։ Հանցագործությունը պատվիրելու մեջ մեղադրվող Ռուսլան Մուխուդինովը, ով Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի անվտանգության ծառայության զինվորներից է, գտնվում է հետախուզման մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG