Մատչելիության հղումներ

logo-print

Ռիչարդ Միլզ․ «Եկեք դժվար բաներ անելու վստահություն ունենանք»


Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզ, արխիվ

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզ, արխիվ

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը շնորհավորում է հայ ժողովրդի Նոր տարին և Սուրբ Ծնունդը:

Ամերիկյան դեսպանատան հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ դեսպան Ռիչարդ Միլզի ամանորյա շնորհավորական ուղերձում ասված է․

«Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ:

Տիկնոջս և դեսպանության իմ բոլոր գործընկերների անունից ցանկանում եմ Հայաստանի ողջ ժողովրդին շնորհակալություն հայտնել 2015թ. փետրվարին Հայաստան ժամանելուցս հետո ինձ ու Լիին մեր կյանքի լավագույն տարիներից մեկը պարգևելու համար:

Մինչ Հայաստան ժամանելը ես տեսաուղերձ էի պատրաստել, որտեղ հիշատակել էի ամերիկացի նկարիչ Ռոքվել Քենթի խոսքերը, ով Հայաստանը նկարագրում էր որպես հրաշալիքներով առլեցուն վայր: Տասն ամիս անց ես լիովին հասկանում եմ պարոն Քենթի խոսքերը: Այստեղ ես տեսա բազում հրաշալիքներ՝ սկսած Գեղարդի վանքից մինչև Մեղրու որմնանկարներն ու քաղաքամայր Երևանի շատրվանները: Սակայն ես ու կինս առավել տպավորված ենք մեկ այլ հրաշալիքով՝ հայ ժողովրդով, որն այնքան բարեհաճորեն, սրտաբաց ու ջերմորեն է ընդունում մեզ մեր ժամանման պահից ի վեր: Այս հիշողությունները միշտ կմնան ինձ հետ, իմ ուղեկիցը կլինեն այս տարի և իմ ողջ կյանքում:

Հայացք նետելով դեպի գալիք տարին՝ մի ցանկություն եմ ուզում հայտնել, որը լսել եմ Հատուկ օլիմպիական խաղերի մասնակից 14-15 տարեկան մի պատանուց, ով Հայաստանի հատուկ օլիմպական թիմի կազմում մասնակցել էր Լոս Անջելեսում վերջերս անցկացված հատուկ օլիմպիական խաղերին: Թերևս, գիտեք, որ հատուկ օլիմպիական խաղերը նախատեսված են մտավոր սահմանափակումներով մարզիկների համար: Երբ զրուցում էի նրա հետ, հարցրեցի, թե ինչով է նա կարևորում իր ներգրավվածությունը հատուկ օլիմպիական թիմում, և այս պատանին, ում անունն Արմեն է, ասաց. - «Պարոն դեսպան, իմ ծնողները մեծ հպարտություն ապրեցին ինձ համար, ու բացի այդ, այսպիսի բարդ ծրագրին մասնակցելը կօգնի ինձ կյանքի հետագա բարդություններն առավել համարձակորեն հաղթահարել»:

Կարծում եմ՝ գալիք 2016 թվականի ընթացքում ինձ առաջնորդելու են Արմենի խոսքերը, ինքս ինձ հարցնելու եմ՝ արդյո՞ք ես կամ դեսպանությունն անում ենք այն, ինչով մեր ծնողները կհպարտանային: Եվ որ ամենակարևորն է, ես ասելու եմ՝ եկեք վստահություն ունենանք, դժվար բաներ անելու վստահություն:

Հայ ժողովրդի հետ համատեղ աշխատանքի շնորհիվ մենք արձանագրել ենք հաջողություններ: Անկախության ավելի քան 24 տարիների Հայաստանի նվաճումներն ինձ մեծ հույսեր են տալիս 2016 թվականի համար: Լիահույս եմ, որ ձեզ նույնպես:

Ամենայն բարիք և շնորհավոր Նոր տարի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG