Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը ողջունում է Ռամադիի ազատագրումը


Իրաքի զինված ուժերի զինծառայողները ազատագրված Ռամադիում տոնում են հաղթանակը՝ ցույց տալով պարտված «Իսլամական պետության» դրոշը, 28-ը դեկտեմբերի, 2015թ․

Իրաքի զինված ուժերի զինծառայողները ազատագրված Ռամադիում տոնում են հաղթանակը՝ ցույց տալով պարտված «Իսլամական պետության» դրոշը, 28-ը դեկտեմբերի, 2015թ․

Միացյալ Նահանգները ողջունել է Իրաքի ուժերին Ռամադի քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ետ նվաճելու կապակցությամբ:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերի խոսքով՝ դա կարևոր քայլ էր «Իսլամական պետության» դեմ պայքարում: Քարթերը կոչ է արել Իրաքի կառավարությանը օգտվելով այս առիթից՝ Ռամադիում վերականգնել խաղաղությունը:

Այդուհանդերձ, Իրաքի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ քաղաքի որոշ հատվածներ դեռևս ազատագրված չեն:

Ռամադին «Իսլամական պետության» հսկողության տակ էր այս տարվա մայիսից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG