Մատչելիության հղումներ

Տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցություն Պաշտպանության նախարարությունում


ՊՆ վարչական համալիրը, արխիվ
ՊՆ վարչական համալիրը, արխիվ

Պաշտպանության նախարարության վարչական համալիրում այսօր պաշտպանության նախարարի գլխավորությամբ անցկացվել է կենտրոնական ապարատի ղեկավար կազմի տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցությունը, որը նվիրված էր 2015 թվականին Զինված ուժերում իրականացված մարտական և զորահավաքային պատրաստականության միջոցառումների նախնական արդյունքների ամփոփմանը, ձմեռային ուսումնական փուլի մեկնարկին ընդառաջ դրա շրջանակում կայանալիք միջոցառումների պլանավորման առանցքային հարցերի քննարկմանը և առաջիկա անելիքների նախանշմանը:

ՊՆ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ երկու հայկական հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում հեռահաղորդակցության միջոցների և տեսակապի միջոցով խորհրդակցությանը մասնակցել են նաև Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ղեկավար կազմը, ինչպես նաև բանակային զորամիավորումների հրամկազմի ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքում զինանձնակազմի մարտական պատրաստականության ընդհանուր վիճակի, տարվա ընթացքում անցկացված հանկարծակի ստուգումների նախնական արդյունքների վերաբերյալ հիմնական զեկույցով հանդես է եկել ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Նշյալ հարցերի վերաբերյալ հաշվետու զեկույցներ են ներկայացրել նաև բանակային զորամիավորումների հրամանատարները:

Խորհրդակցության ամփոփմանը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակիցներին տվել է մի շարք ցուցումներ և հանձնարարականներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG