Մատչելիության հղումներ

logo-print

Իրաքի զորքերը «Իսլամական պետություն»-ից ազատագրեցին Ռամադին


Իրաքի բանակը շարժվում է դեպի Ռամադիի կենտրոն, 22-ը դեկտեմբերի, 2015թ․

Իրաքի բանակը շարժվում է դեպի Ռամադիի կենտրոն, 22-ը դեկտեմբերի, 2015թ․

Իրաքի բանակը հայտարարել է, որ վերահսկողության տակ է վերցրել Ռամադի քաղաքը։

Սա մեկուկես տարվա ընթացքում Իրաքի զորքերի ամենախոշոր հաղթանակն է «Իսլամական պետության» դեմ։

Ռամադիի ազատագրման գործողությունը տևել է մի քանի շաբաթ, օրերս էլ Իրաքի անվտանգության ուժերը վերահսկողություն հաստատեցին քաղաքում կառավարական համալիրի նկատմամբ, որը «Իսլամական պետության» համար հենակետ էր ծառայում։

«Իսլամական պետության» առաջնորդը, մինչդեռ, նոր ձայնագրությամբ վստահեցնում է, թե չնայած միջազգային ճնշմանը՝ ահաբեկչական խմբավորման հռչակած «խալիֆաթը» ծաղկում է։

24-րոպեանոց ձայնագրության մեջ տղամարդը, ով ենթադրաբար Աբու Բաքր ալ-Բաղդադին է, ասում է, թե կոալիցիայի և Ռուսաստանի օդային հարվածները միայն ավելացրել են իր խմբի վճռականությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG